Posted in Մասնագիտական զարգացման սեմինարներ

Հիպոթերապիա. ամփոփում

Այսօր ամփոփում ենք հիպոթերապիայի սեմինար-պարապմունքը։Կարծում եմ այս հինգ սեմինարին հանդիպումները բավականի հետաքրքիր ու բազմաբովանդակ էին։ Ծանոթացանք բուն գործընթացին և ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, որոնց մասին արդեն լուսաբանել եմ։ Որպես ամփոփում կառանձնացնեմ մի քանի  կարևոր կետեր։

Հիպոթերապիա բառացի նշանակում է բուժում ձիերի օգնությամբ։ Դեռ Հիպոկրատը, ով ձիերի մասին գրել է բազմաթիվ աշխատություններ, ասել է. «Եթե ուզում ես առողջ լինել, ճիշտ սնվիր, շատ զբոսնիր և ձի նստիր»։ 

Continue reading “Հիպոթերապիա. ամփոփում”
Posted in Հաշվետվություններ

Մայիս ամսվա ամփոփում

Աշխատանքը լրամշակման փուլում է։

Միասնական ճաշացանկ

Սովորողների ցանկ

Սովորողի ճանապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի

Կրթահամալիրյան օրացույց

Աշխատակարգ ըստ շաբաթների`

Աշխատակարգ 29.04 -03.05

Աշխատակարգ 06.05-10.05

Աշխատակարգ 13.05-17.05

Աշխատակարգ 20.05-24.05

Continue reading “Մայիս ամսվա ամփոփում”
Posted in ՈՒսումնական նյութեր

 ԲԵԲՈՒԿ շարժական թատրոն

Այսօր մեր դպրոցում էր ԲԵԲՈՒԿ շարժական թատրոնը՝ «Երեք խոզուկները»  ինտերակտիվ ներկայացմամբ: Սովորողների համար նախատեսված տիկնիկային թատրոնը հեքիաթ է, որն իրականություն է դառնում: Ներկայացման ժամանակ սովորողներն իրենց արդեն իսկ ծանոթ «Երեք խոզուկները» հեքիաթը լսեցին տիկնիկների խաղի միջոցով. ներկայացման ժամանակ երևակայությունն ամբողջացնում է կատարվելիք գործողությունների պատկերը’ դարձնելով սովորողներին իրողությունների մասնակից:

Տեսանյութ`

Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 20.05-24.05

Միասնական ճաշացանկ

Սովորողների ցանկ

Սովորողի ճանապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի

Կրթահամալիրյան օրացույց

Երկուշաբթի

12:00 -13:00`  Հիպոթերապիա կամ ձիաբուժություն սեմինար երկարացված օրվա կազմակերպիչների համար

13։35-14։00 ՝ հանգստի ժամ

14:00-14:30՝ ընդմիջում

14:30-15:30՝ Ինքնակրթություն

15։30 –16։30 «Ազգային բակայի խաղեր» նախագիծ

16։30 — 17։00՝Սովորողի ճանապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի

Continue reading “Աշխատակարգ 20.05-24.05”
Posted in ՈՒսումնական ճամփորդություններ

Համբարձման ծեսը Դդմաշենում

Ամսաթիվ՝ 23.05.2024
Վայր՝ Գեղարքունիքի մարզ, Դդմաշեն


Դասարան՝ 2․1, 2.2, 2.3, 2.4, Դդմաշենի դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Լ. Պետրոսյան, Ա. Անդրեասյան, Ք. Հովսեփյան, Ա. Ենգոյան, Մ. Խաչատրյան, Հ. Սարիբեկյան, Ա.Գրիգորյան, Շ.Սահակյան
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝
 16:30, Բախշյան այգի
Երթուղի՝  
Երևան- ք.Սևան֊Դդմաշեն
Հեռավորություն՝  67,9 կմ, 1ժամ 23 րոպե
Խորհրդատու՝ Սոնա Փափազյան
Ծիսավար՝ Սեդա Թևանյան

Ճամփորդության ուղղությունները՝

Continue reading “Համբարձման ծեսը Դդմաշենում”
Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 13.05-17.05

Միասնական ճաշացանկ

Սովորողների ցանկ

Սովորողի ճանապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի

Կրթահամալիրյան օրացույց

Երկուշաբթի

12:00 -13:00`  Հիպոթերապիա կամ ձիաբուժություն սեմինար երկարացված օրվա հազմակերպիչների համար

Continue reading “Աշխատակարգ 13.05-17.05”
Posted in ՈՒսումնական նյութեր, Ընթերցարան

Մայիսի 9

Մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Ցավոք,  կորցրինք վերջին երկուսը 2020–ի պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։Սակայն պետք է հիշել, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։

Posted in ՈՒսումնական նյութեր, Տեխնոլոգիական աշխատանք, Բնագիտական

Այլընտրանքային թաղարներ

Մեր երևակայությունը սահմաններ չունի։ Այս անգամ պատրաստեցինք այլընտրանքային թաղարներ։ Սկզբում մեր դպրոցի լողափի տարածքի խճաքարերից ընտրեցինք և հավաքեցինք մեզ անհրաժեշտ քարերը, ապա փորձեցինք  ձևավորել դասարանի  բույսերի թաղարները։Մեկ այլ տարբերակի համար էլ օգտագործեցինք պաղպաղակի փայտիկներ։ Արդյունքում ունեցանք  նմանը չունեցող այլընտրանքային թաղարներ, որոնք կզարդարեն մեր դասասենյակի կանաչ անկյունը։

Նախագիծն այստեղ

Ամփոփումը տեսանյութում`

Posted in Մասնագիտական զարգացման սեմինարներ, Ուսունական ագարակ

Հիպոթերապիա

Հիպոթերապիայի սեմինար-պարապմունքների ընթացքում ծանոթացել ենք ձիերի խնամքի առանձնահատկություններին, կիրառվող պարագաներին, դրանց օգտագործմանը և մեթոդներին։ Իրազեկված ենք հիպոթերապիայի բուն ընթացքի, ինչպես նաև առանձնահատուկ երեխաների համար`թերապիայի օգտակար ազդեցության մասին։ Այսօր փորձեցինք լուծում գտնել ևս մեկ կարևոր հարցի շուրջ։

Եթե երեխան վախենում է ձիուց, ապա ինչպե՞ս են աշխատում նրա հետ:

Պարզվեց, որ ,եթե երեխան վախենում է ձիուց, ապա աստիճանաբար են նրան վարժեցնում՝ հենց սկզբից նա ձի չի նստում, այլ նայում է, թե ինչպես են մյուսներն անում, ապա սկսում է խնամել ձիուն, կերակրել նրան, շոյել,  այդպես աստիճանաբար վախը հաղթահարվում է: Ահա այս եղանակով այսօր հաղթահարվեց Արեգի մոտ վախի զգացողությունը։

Տեսանյութ`

Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 06.05-10.05

Միասնական ճաշացանկ

Սովորողների ցանկ

Սովորողի ճանապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի

Երկուշաբթի

12:00 -13:00`  Հիպոթերապիա կամ ձիաբուժություն սեմինար երկարացված օրվա հազմակերպիչների համար

13։35-14։00 ՝ հանգստի ժամ

Continue reading “Աշխատակարգ 06.05-10.05”