Posted in Ընթերցարան

Ամանորյա ասիկներ, մաղթանքներ

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Continue reading “Ամանորյա ասիկներ, մաղթանքներ”
Posted in Ընթերցարան

Ամանորյա հեքիաթ

Հեքիաթի սյուժեն ծավալվում է ամանորյա տոնածառի փնտրտուքների շուրջ[1]։

Ձյունածածկ անտառում մի խրճիթ կար։ Այնտեղ ապրում էր Հրեշ-Ձնեմարդը` անտառի պահապանը։ Նա չէր սիրում, երբ իր խրճիթի մոտ աղմուկ էր, և կարգը խախտողների վրա սառը քամի էր փչում։

Continue reading “Ամանորյա հեքիաթ”
Posted in Ընթերցարան

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում։ Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ․․․

Continue reading “Հեքիաթ փշատերև ծառի մասին”
Posted in Ծեսեր

Թթուդրիկ

Սեբաստացիների տոնին ընդառաջ 2.4 դասարանի սովորողները իրականացրին Թթուդրիկի ծեսը: Նախքան ծեսի իրականացումը, սովորողները հորինեցին փոքրիկ հումորային պատմություններ թթվի բաղադրիչների մասին, նկարեցին Paint  նկարչական ծրագրով։

Թթուդրիկը սովորողների և բոլորիս կողմից սիրված ծեսերից է։ Հետաքրքիր է և՛ նախապատրաստական աշխատանքները, և՛ բուն թթուդրիկը։

Continue reading “Թթուդրիկ”
Posted in մարզական

Համադպրոցական մարզական, էստաֆետային խաղերը երկարացված օրվա ճամբարում. մրցույթային երկրորդ օր

Ահա և կայացավ《Համադպրոցական մարզական, էստաֆետային խաղերը երկարացված օրվա ճամբարում》նախագծի երկրորդ խաղը։ Նախագծի բացումն արեցին առաջին դասարանցի ճամբարականներն , իսկ երկրորդ մրցույթային օրն իրենց Առյուծ և Արծիվ թիմերով մրցեցին երկրորդ դասարանի սովորողները։ Թիմերին ոգևորողները այս անգամ չորրորդ և հինգերորդ դասարանցիներն էին։