Մասնակիցներ` արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս
Նպատակը՝
Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված տարբեր գործունեությունների միջոցով սովորողների՝ ուսումնական և տեղեկատվական աղբյուրից նյութերի ստեղծում, հավաքագրում ուսուցման կազմակերպում:
Ընդհանուր խնդիրները՝
Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում
Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
Տեսողական-պատկերային մտածողության զարգացում
Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում
Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում
Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում
Ստեղծագործական երևակայության զարգացում:
Ընթացքը.
Հանելուկներ, շուտասելուկներ արևի, լուսնի, երկնային այլ մարմինների վերաբերյալ: Երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին:
Տոխնոլոգիա՝
Տեխնոլոգիական աշխատանքներն ուսումնական գործունեության մեջ շատ կարևոր են. պարբերաբար զարգացնում ենք սովորողների ստեղծագործական միտքը և պատրաստում ենք խաղ «Գիշեր ցերեկ»։
Թեման՝ Երկնքի գույները, Տրամադրություն գույներով /արև, ամպ, լուսին, գիշեր, ցերեկ/։
Մեդիատեխնոլոգիա՝
Paint ծրագրի միջոցով երկնային մարմինների նկարներ, լուսանկարներ ֆոտոխցիկով /գիշերային երկինք, աստղեր, լուսին, ամպեր/, ձայնագրություններ:
Ես և շրջակա աշխարհը՝ Արև, Լուսին, Աստղեր
Ծանոթացման նյութ`
Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:
Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
Արդյունքը բլոգում