Posted in Ստուգատես

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». ստուգատես

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով» ստուգատեսի ընթացքում որոշեցինք կարդալ և քննարնել Ղ. Աղայանի «Արևի հրամանը» հեքիաթը։

Continue reading “«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». ստուգատես”
Posted in Ստուգատես

«Ապրիլիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Posted in ՈՒսումնական նյութեր

Ածիկացան

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի  առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր)։ Այս տարի Զատիկը նշվում է ապրիլի 9-ին։

Continue reading “Ածիկացան”
Posted in Ստուգատես

«Մարզական ստուգատես. լող»

Օրը՝ 28.04.2023
Ժամը` 
09։20-10:10
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, 5-6 տարեկաններ 
Մարզիչ` Անուշ Համբարյան


Նպատակ՝  Գրանցել սովորողների ձեռք բերված լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Նորմատիվներ՝

Մկրատաձև ոտքի շարժումներ, թիկունքով մկրատաձև ոտքի շարժումներ շնչառության պահում ջրի տակ 2-4 վրկ.

Posted in Ստուգատես

«Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես

Օրը՝ 20.04.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի , 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևմուտքի ներքին բակ

Պատասխանատու՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացում, սովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում

Խնդիրները՝

  • Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ընթացքը
Մինչ ստուգատեսը սկսելը կխոսենք տարվա եղանակների, գարնան մասին, այնուհետև սովորողները կվերցնեն իրենց ուսումնական գործիքները, և կգնանք բակ:
 Սովորողները կշրջեն բակում, այգում, կլուսանկարեն այն ամենն, ինչը կապված է գարնան հետ:Երեկոյան ծնողները դասվարի էլ. հասցեին կուղարկեն սովորողների կատարած լուսանկարները: 
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝ ուսումնական պլանշետհեռախոս՝ լուսանկարելու հնարավորությամբթվային ֆոտոխցիկ:

Posted in Ստուգատես

«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 13.04.2023

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, 5֊6 տարեկանների դասարան֊ լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմտյան 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:


Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց
-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Զատկական կերակուրներ

  • Չամչով փլավ. անհրաժեշտ բաղադրիչները՝ բրինձ, յուղ կամ կարագ, չամիչ, չրեղեն, լավաշ.
  • Հալվա․ անհրաժեշտ բաղադրիչներ՝ յուղ, ալյուր, շաքարավազ, ընկույզ

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն բլոգում:

Posted in Ստուգատես

«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես

Օրը՝ 06.04.2023
Ժամը՝ 11:00
Իրականացման վայրը՝  Արևմտյան դպրոց-պարտեզ,  5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևմուտքի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Խորհրդատու՝ Անուշ Դավթյան
Նպատակը՝ Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
 

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայության դրսևորում,
  • Խմբում աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում,
  • Գծելու, կտրելու, սոսնձելու, նկարելու կարողությունների կիրառում,
  • Գունային ու պատկերային համադրությունների ընտրության, ճաշակի դրսևորում:

Անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, գունավոր թղթեր, սոսինձ, գունավոր մատիտներ:

Ընթացք՝ Սովորողներըը դասավորում են իրենց աշխատանքային նյութերը: Ընտրում են իրենց բացիկի գույնը, ձևը և սկսում աշխատանքը:

Posted in Նախագիծ

«Զատկատոն» նախագիծ

Ժամանակահատված՝ ապրիլի 27.03-10.04

Իրականացման վայր ՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ ՝ 5-6 տարեկան սովորողներ

Նպատակը՝

 Ծաղկազարդի, Զատկի տոնի մասին տեղեությունների ուսումնասիրություն, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում և զարգացում

Խնդիրներըընթացքը `

  • Զատկական բացիկների պատրաստում
  • Զատկական ձվիկների պատրաստում և ձևավարում
  • Պլաստիլինից ճուտիկի ծեփում
  • Ծառզարդարի ծառի ձևավորում
  • Սերմնացան, ածիկացան (դիտարկումներ, տեղեկությունների գրանցում)

Արդյունքը կհրապարակվի բլոգում։