Posted in Մասնագիտական զարգացման սեմինարներ, Ուսունական ագարակ

Հիպոթերապիա

Հիպոթերապիայի սեմինար-պարապմունքների ընթացքում ծանոթացել ենք ձիերի խնամքի առանձնահատկություններին, կիրառվող պարագաներին, դրանց օգտագործմանը և մեթոդներին։ Իրազեկված ենք հիպոթերապիայի բուն ընթացքի, ինչպես նաև առանձնահատուկ երեխաների համար`թերապիայի օգտակար ազդեցության մասին։ Այսօր փորձեցինք լուծում գտնել ևս մեկ կարևոր հարցի շուրջ։

Եթե երեխան վախենում է ձիուց, ապա ինչպե՞ս են աշխատում նրա հետ:

Պարզվեց, որ ,եթե երեխան վախենում է ձիուց, ապա աստիճանաբար են նրան վարժեցնում՝ հենց սկզբից նա ձի չի նստում, այլ նայում է, թե ինչպես են մյուսներն անում, ապա սկսում է խնամել ձիուն, կերակրել նրան, շոյել,  այդպես աստիճանաբար վախը հաղթահարվում է: Ահա այս եղանակով այսօր հաղթահարվեց Արեգի մոտ վախի զգացողությունը։

Տեսանյութ`

Posted in Մասնագիտական զարգացման սեմինարներ, Ուսունական ագարակ

Հիպոթերապիա և ձիավարություն

Այսօր կրկին  սեմինար-պարապմունքի օր էր, որի ընթացքում մեզ հյուր էր եկել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ով կրթահամալիր էր այցելել   մարզական բաղադրիչով շրջայցի։ Կրթահամալիրի համար կարևոր է անկեղծ ուշադրությունը  և գնահատականը հեղինակային մամկավարժությանը , ստեղծված բաց ու ծաղկող միջավայրին։

Posted in Մասնագիտական զարգացման սեմինարներ, Ուսունական ագարակ

Հիպոթերապիա կամ ձիաբուժություն

Հիպոթերապիան`բուժական ձիավարությունը,  մարդու օրգանիզմի վրա ունենում է բիոմեխանիկական ազդեցություն և ամրապնդում է այն։ Ձիավարության ընթացքում մարդու մոտ նկատվում են այնպիսի շարժողական իմպուլսներ, որոնք լինում են քայլքի ժամանակ։ Ձիու մեջքի մկանների բարդ շարժումները ունեն մերսող և թույլ տաքացնող ազդեցություն (ձիու մարմնի ջերմությունը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից) ձիավորի ոտքերի մկանների և փոքր կոնքի օրգանների համար և ակտիվացնում են այստեղ արյան շրջանառությունը։ Քայլքի ժամանակ ձին կատարում է 110 տեսակի տարբեր ուղղության տատանողական շարժումներ, որոնք հաղորդվում են ձիավորին։

Posted in Ուսունական ագարակ

Ձիավարում են երկարացված օրվա ճամբարականները

Ուսումնական ագարակն այն վայրերից է, ուր միշտ սիրով են այցելում բոլոր սովորողները։ Նրանք ձիավարեցին, զբոսնեցին և վայելեցին գարունն իր ողջ հմայքով։ Սիրամարգն բացել էր իր գեղեցիկ պոչը և կարծես ողջունում էր մեզ։

Տեսանյութերը ստորև`

Posted in ՈՒսումնական նյութեր, Ուսունական ագարակ

Ձիավարում են 5-6 տարեկանները. Մայիսյան հավաք

Ուսումնական ագարակն այն վայրերից է, ուր միշտ սիրով են այցելում բոլոր սովորողները։ Նրանք ձիավարեցին, զբոսնեցին և վայելեցին գարունն իր ողջ հմայքով։ Սիրամարգն բացել էր իր գեղեցիկ պոչը և կարծես ողջունում էր մեզ։

Նախագիծը այստեղ։

Նկարաշար`