Posted in ՈՒսումնական նյութեր, Ընթերցարան

Մայիսի 9

Մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Ցավոք,  կորցրինք վերջին երկուսը 2020–ի պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։Սակայն պետք է հիշել, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։

Posted in Ընթերցարան

Հանելուկներ ձմռան մասին և միայն

Հանելուկները մարզում են ուղեղը, զարգացնում մտածելու կարողությունն ու հիշողությունը։

Գալիս է փաթիլ-փաթիլ`

ուրախ, պարելով,

Գնում է կաթիլ-կաթիլ`

արցունք թափելով: (ձյուն)

***

Մի նյութ գիտեմ՝ կարծր ու ամուր,

Տաքացնելիս՝ դառնում է ջուր:  (սառույց)

Continue reading “Հանելուկներ ձմռան մասին և միայն”
Posted in Ընթերցարան

Ամանորյա ասիկներ, մաղթանքներ

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Continue reading “Ամանորյա ասիկներ, մաղթանքներ”
Posted in Ընթերցարան

Ամանորյա հեքիաթ

Հեքիաթի սյուժեն ծավալվում է ամանորյա տոնածառի փնտրտուքների շուրջ[1]։

Ձյունածածկ անտառում մի խրճիթ կար։ Այնտեղ ապրում էր Հրեշ-Ձնեմարդը` անտառի պահապանը։ Նա չէր սիրում, երբ իր խրճիթի մոտ աղմուկ էր, և կարգը խախտողների վրա սառը քամի էր փչում։

Continue reading “Ամանորյա հեքիաթ”
Posted in Ընթերցարան

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում։ Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ․․․

Continue reading “Հեքիաթ փշատերև ծառի մասին”
Posted in Ընթերցարան

Տրամաբանական հանելուկներ հարցեր և խնդիրներ

Հանելուկները, տրամաբանական խնդիրները գործոններ են, որոնք ցույց են տալիս, որ պատասխաններով դժվար ու հետաքրքիր հարցերին ոչ միայն զվարճալի են, այլև օգտակար երեխայի համար։ Այս տարբերակով զարգացնում ենք

  • մտածողություն;
  • տրամաբանություն;
  • ֆանտազիա;
  • հաստատակամություն;
  • հետապնդում և այլն

Ակվարիումում կա 10 ձուկ: 2-ը խորտակվեցին, 4-ը լողալով հեռացան, 3-ը սատկեցին: Քանի՞ ձուկ մնաց․ (10)

Continue reading “Տրամաբանական հանելուկներ հարցեր և խնդիրներ”
Posted in Ընթերցարան

Հանելուկներ

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)

Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)

Կանաչ ու ծփան, անթիվ եղբայրներ, Թարմացնում են միշտ մթնոլորտը մեր, Ե՛վ գիրք են դառնում, և՛ կահույք, և՛ տուն, Մեծ բարեկամ են աշխարհին, մարդուն:

/Անտառ/

Ծնվում է նա հրից, ջրից, Մեզ ժպտում է հորիզոնից՝ Ունի աղեղ յոթնալար` Կամրջում է դաշտ ու սար:

/Ծիածան/

Posted in Ընթերցարան

Ղազարոս Աղայան «Առավոտը գյուղում»

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Posted in Ընթերցարան

Ամառ

Խաղաղ դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:

Քամին մողմօրոր
Համբույր է տալիս,
Հասկերը շորոր
Գնում են, գալիս:

Տանձը դեղնել է,
Խնձորը՝ շիկնել,չ
Սեխը ելել է՝
Իր թաղին թիկնել…

Կրակ է մաղում
Արևը վերից,
Խաղողն է շողում
Կանաչ թփերից…

Ծաղկած դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:

Ղ. Ղարիբյան