Posted in ՈՒսումնական նյութեր, Տեխնոլոգիական աշխատանք, Բնագիտական

Այլընտրանքային թաղարներ

Մեր երևակայությունը սահմաններ չունի։ Այս անգամ պատրաստեցինք այլընտրանքային թաղարներ։ Սկզբում մեր դպրոցի լողափի տարածքի խճաքարերից ընտրեցինք և հավաքեցինք մեզ անհրաժեշտ քարերը, ապա փորձեցինք  ձևավորել դասարանի  բույսերի թաղարները։Մեկ այլ տարբերակի համար էլ օգտագործեցինք պաղպաղակի փայտիկներ։ Արդյունքում ունեցանք  նմանը չունեցող այլընտրանքային թաղարներ, որոնք կզարդարեն մեր դասասենյակի կանաչ անկյունը։

Նախագիծն այստեղ

Ամփոփումը տեսանյութում`

Posted in Բնագիտական

Ջա՜ն, վարունգները ծաղկեցին

Վարունգը կարելի է աճեցնել նաեւ սենյակային պայմաններում: Վարունգը սենյակային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային եւ ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում: Վարունգի բույսերի աճման ու զարգացման համար օդի լավագույն ջերմությունը 25-30 0C է, հողինը 20-250С: Այս և աճի զարգացնան այլ կանոններին հետևոլով`այսօր սովորողներն հետևում են արդեն ծաղկած վարունգին։

Posted in ՈՒսումնական նյութեր, Բնագիտական

«Ձոն» նախագիծ. Ծաղկատունկ

«Ձոն» նախագծի շրջանակներում Արևմուտքի հինգ տարեկաններն իրականացրեցին ծաղկատունկ։ Սովորողները ընկեր Շուշանի օգնությամբ տնկեցին ծաղիկների կտրոնները, որոնք բերել էինք բուսաբուծության լաբորատորիայից և մեծ ուշադրությամբ հետևել արմատակալման ընթացքին։

Posted in Բնագիտական

Սերմնացան

«Սերմնացան » նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի հինգ տարեկան սովորողները նախ ծանոթացան վարունգի, սամիթի, ռեհանի, կոտեմի սերմերին, համեմատեցին թե՛ գույներով, թե՛ չափերով, թե՛ հոտերով, ապա տնկեցին սերմերը։

Տեսանյութին հետևեք այստեղ

Posted in ՈՒսումնական նյութեր, Բնագիտական

Ձողիկով բնագիտական փորձ

Փորձի համար անհրաժեշտ է  հյութի ձողիկ, երկու բաժակ: Նախ և առաջ երկու բաժակ դնում ենք իրար կողք, մեկի մեջ քիչ ջուր, մյուսը՝ ջրով լի: Ապա ձողիկի մեջ ջուր ենք լցնում և մի կողմը դնում քիչ ջրով լի բաժակում, մյուսը`ջրով լցված բաժակի մեջ։ Արդյունքում երկու բաժակներում ջրի մակարդակները կհավադարվեն։Նույն փորձը կատարում ենք նաև բաժակներից յուրաքանչյուրում համապատասխանաբար ավելացնելով կապույտ ու դեղին գուաշ։ Այս երկու գույների միախառնումից սովորողները կծանոթանամ ևս մեկ բնագիտական փորձի։