Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

2023-2024 ուս տարվա երկարօրյաների ցանկ

  1. Բեատրիս Խաչատրյան 2-4
  2. Առնո Քերոբյան 2-4
  3. Գևորգ Գևորգյան 2-4
  4. Ռուբեն Հովսեփյան 2-4
  5. Միհրան Մամունց 2-4
  6. Մհեր Ոսկանյան 2-4
  7. Արթուր Դանիելյան 2-4
  8. Արեն Հովհաննիսյան 2-4
  9. Արեն Լիբարիդյան 2-4
  10. Զաբել Մեղրունի 2-4
  11. Հայկ Աղայան 2-4
  12. Սուրեն Հարությունյան 2-4
  13. Ադիբեկյան Նատալի 2-3
  14. Գասպարյան Մարիա 2-3
  15. Հովհաննիսյան Դավիթ 2-3
  16. Ղարիբյան Սաթի 2-3
  17. Միքայելյան Սոնա 2-3
  18. Մուրադյան Արեգ 2-3
  19. Անդոնյան Արփի 2-4
  20. Պետրոսյան Մարտին 2-3
  21. Քոչարյան Էլեն 2-3
  22. Ստեփանյան Միքայել 2-4
  23. Սահակյան Հասմիկ
  24. Հարությունյան Լուսե 2-3
  25. Մելիքյան Դանիել 2-4
  26. Տուրաբյան Լեոնա 2-4
Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

Երթուղիներ 2023-2024 ուս․ տարի

Թիվ 1 երթուղի։ Արարատյան խճուղի 36, Այնթափ, Նորագավիթի առաջին կանգառ, «Վարդանանք» ռեստորանի մոտ, Ն. Շենգավիթ 2-րդ փողոցի անկյուն, Շենգավիթ մետրոյի մոտ, Մանանդյան փող. շինանյութի խանութի դիմաց, Շողակաթ հեռուստաընկերություն, Մայր դպրոց:

Վարորդ՝ Էդգար Արզումանյան (հեռ.՝ 098 05 00 58)

Պատասխանատու՝ Ինգա Անտոնյան (հեռ.՝ 077 88 20 32), Ռուզաննա Գրիգորյան (հեռ.՝ )

Continue reading “Երթուղիներ 2023-2024 ուս․ տարի”
Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

Միջավայրի խնամք

Նախագծի ժամանակահատվածը — շուրջտարյա

Նախագծի մասնակիցներ — տարատարիք ճամբարականներ

Նպատակն ու խնդիրները — 
շրջակա միջավայրի, բույսերի, ծառ ու ծաղկի նկատմամբ հոգատար, սրտացավ վերաբերմունքի ձևավորում, կանաչ հատվածի պահպանություն և ավելացում, բույսերի բազմացում, նոր կտրոնների ստեղծում։

Ընթացքը — պարտիզապուրակային գործունեության շրջանակում՝ Արևմտյան դպրոցի բակերի ծաղկոցների ավելացում, տնկված բույսերի, ծաղիկների, սածիլների ջրում, տերևների մաքրում փոշուց, արդյունքում կունենանք բարեկարգ, խնամված, ծաղկուն ու կանաչ միջավայրը։

Արդյունքները պարբերաբար կհրապարակվեն դասավանդողի բլոգում։

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր, Նախագիծ

Տիեզերք. Գիշերվա և ցերեկվա հերթափոխում

Մասնակիցներ` արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Նպատակը՝

Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  ուսումնական և տեղեկատվական աղբյուրից նյութերի ստեղծում, հավաքագրում ուսուցման կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները՝

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում,  իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում

Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն

Տեսողական-պատկերային մտածողության զարգացում

Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում

Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում

Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում

Շրջապատի նկատմամբ  հոգատար վերաբերմունքի ձևավորում

Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ընթացքը.

Հանելուկներ, շուտասելուկներ արևի, լուսնի, երկնային այլ մարմինների վերաբերյալ: Երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին:

Տոխնոլոգիա՝

Տեխնոլոգիական աշխատանքներն ուսումնական գործունեության մեջ շատ կարևոր են. պարբերաբար զարգացնում ենք սովորողների ստեղծագործական միտքը և պատրաստում ենք խաղ «Գիշեր ցերեկ»։

Թեման՝ Երկնքի գույները, Տրամադրություն  գույներով /արև, ամպ, լուսին, գիշեր, ցերեկ/։

Մեդիատեխնոլոգիա՝

Paint ծրագրի միջոցով երկնային մարմինների նկարներ, լուսանկարներ ֆոտոխցիկով /գիշերային երկինք, աստղեր, լուսին, ամպեր/, ձայնագրություններ:

Ես և շրջակա աշխարհը՝ Արև, Լուսին, Աստղեր

Ծանոթացման նյութ`

Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Արդյունքը բլոգում

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

«Ազգային, բակային խաղեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Ժամանակահատված` շուրջ տարի

Վայրը` Արևմտյան դպրոց

Նպատակը և խնդիրները

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային խաղերի իրականացում
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
  • ազգային մշակույթի, խաղերի յուրացում
  • համագործակցային կարողությունների զարգացում
  • նպաստել ուշադրության  կենտրոնացման զարգացմանը
  • թվերի ուսուցում

Ընթացքը`

Մանկական բակային խաղերը երեխաների կողմից կազմակերպվող ժամանցային խաղեր են։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով բակային խաղերը որոշակիորեն կորցրին իրենց հետաքրքրությունը։ Այս ամենը դեռ հնարավոր կլինի պահպանել, եթե մենք նրանց փոխանցեք մեր մանկության սիրելի խաղերը խաղալու արվեստը:

Գործագործ (նաև Բադերի որսորդ)

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ  խփողները` խաղացողներ:

Կլաս

Աղջիկները հաճախ էին խաղում այս խաղը: Կավճով գետնին գծվում էր քառակուսիներից կազմված «կլասը», որի ամեն քառակուսու մեջ թվեր էին գրվում: Խաղացողն ընտրում էր տափակ և հարմար քար, որը նետում էին ըստ թվերի հաջորդականության և մեկ ոտքի վրա կրելով՝ թռչկոտում մինչև վերջ, այնուհետև՝ հետ, փորձելով չհատել գծերը: Հաղթող էր դառնում նա, ով առաջինն էր անցնում բոլոր քառակուսիներով և ստեղծում իր համար «տուն» կլասի կատարին:

Այս խաղը զարգացնում է ճկունություն, ճշգրտություն, կենտրոնանալու ունակություն և թվերի ճանաչում (եթե խաղացողները մանուկներ են):

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել էև, պետք է դուրս թռներ շարքից այնպես, որ մյուս մասնակիցներից ոչ ոք չհասցներ նրան դիպչել: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցների ձեռքերը այդ դիրքից հոգնում էին ու որոշում էին մեկ այլ խաղ խաղալ:

Մուկն ու կատուն

Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Անուն գոռոցի

Խաղացողները շրջան էին կազմում, մեկն էլ կանգնում էր մեջտեղում՝ գնդակը ձեռքին: Նա նետում էր գնդակը՝ գոռալով խաղացողներից մեկի անունը: «Կանչվածից» բացի մնացած բոլորը պետք է փախչեն: Այն մասնակիցը, ում տվել էին, պետք է հնարավորինս շուտ բռներ գնդակն ու նետեր այն մյուս խաղացողների ուղղությամբ՝ փորձելով շարքից հանել որևէ մեկին, ով հետագայում կունենա նոր անուն: Խաղն ավարտվում էր գնդակի տիրոջ կամքով:

Արդյունքները կհրապարակվեն բլոգում։

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

Երկարացված օրվա ծրագիր 2023-2024

Երկարացված օրվա կազմակերպումը կրթահամալիրում

Ուսումնական պլան

Հանրակրթության պետական չափորոշիչ

Բաղադրիչներ՝

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

Սնունդ․ սննդի կազմակերպումը

Կրթահամալիրում իրականացվող երկարացված օրվա ճամբարի կարևոր բաղկացուցիչ է նաև սնունդը, սննդի կազմակերպումը, որն իրականացվում է որպես նախագիծ։
Կրթահամալիրում գործում է մեկ միասնական ճաշացանկ, որը կազմվում է համապատասխան անձանց ներգրավվածությամբ և վերահսկողությամբ ։

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակն ու խնդիրները՝

Ճամբարականների մոտ ինքնակազմակերպման, տարրական աշխատանքային հմտությունների ձևավորում, զարգացում, ընկերոջ հետ համագործակցային հարաբերությունների ձևավորում, խոհանոցային սպասքից անվտանգ օգտվելու, հիգիենայի կանոնները պահպանելու հմտությունների ձևավորում, զարգացում։

Ընթացքը՝

Արևմտյան դպրոցում երկարացված օրվա ճամբարի յուրաքանչյուր խումբ ունի ճաշի հստակ սահմանված իր ժամը։ Մեր խմբի ճաշի ժամը 14։00 — 14։30-նն է։ Ամեն օրվա համար կազմվում է երկու կամ երեք ճամբարականից բաղկացած խոհանոցի հերթապահների խումբ, որոնք, ճաշից տաս րոպե առաջ, գնում են խոհանոց, կարգի են բերում աթոռները, պատրաստում են սեղանը, ապա խմբին կանչում են ճաշելու։ Հիգիենայի անվտանգության կանոններից ելնելով՝ ճաշը կազմակերպվում է ճամբարականի անհատական լանչբոքսով և գդալով, Ավարտելուց հետո հերթապահները հավաքում, մաքրում են սեղանը, ճաշի մնացորդները տեսակավորում են ագարակի կենդանիների համար, այնուհետև վերադառնում են դասասենյակ։ Այսպես, ամեն օր, կազմակերպվում է երկարացված օրվա սնունդը։

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 

Տևողությունը՝ փետրվարի 1 — փետրվարի 28

Նպատակը՝

  • Սովորողներին հակիրճ ծանոթացնել Հովհաննես Թումանյանի կենսագրությաը :
  • Ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին և զարգացնում ենք սովորողների բանավոր ստեղծագործական երևակայությունը։

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում, ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում
  • Սովորում ենք Հ. Թումանյանի բանաստեղծություններ

Արդյունքը`բլոգում

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

Իմ կենդանին. նախագիծ

Իրականացման վայրը` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ սովորողներ
Ժամանակահատված` շուրջտարյա

Նպատակը՝

  • Սովորողների մեջ սերմանել սեր կենդանական աշխարհի հանդեպ:
  • Ձեռք բերել պատասխանատվության զգացում խնամքով վերաբերվելու շրջակա միջավայրին
  • Բարեխղճորեն հոգ տանել կենդանիների մասին։
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ

Խնդիրները`

  • Սովորողին ավելի մոտեցնել բնությանը
  • Սովորողների մեջ սերմանել հոգատարություն

Ընթացքը`

Սովորողները ֆիզիկական միջավայրում` դասարանում, կծանոթանան ակվարիումային ձկներից Գուպպի տեսակին, նրանց խնամքի համար անհրաժեշտ գիտելիքներ կստանան և ամենօրյա հոգատարությամբ կհոգան նրանց մասին։ Սովորողները նաև կնկարեն և կփորձեն էլ ավելի գեղեցիկ ու հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց սիրելի ձկնիկների համար։

Արդյունքը բլոգում

Posted in 2023-2024 ուսումնական ծրագիր

«Ձոն». մայրիկատոն

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ից ապրիլի 8-ը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի

Նպատակը՝ տեխնոլոգիական նախագծերի միջոցով ներկայացնել տեխնոլոգիական կարողությունները և հմտությունները։

Բանավոր խոսքի և մտածողության զարգացում։

Խնդիրները՝

  • գեղագիտակա ճաշակի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Մայրիկագովք (նկարագրել, բնութագրել, գովել մայրիկին):

Ընթացքը`

  • Բացիկների պատրաստում
  • Մայրիկների մասին հանելուկներ հորինել
  • Պատրաստել մայրիկների մոլորակ, իրենց նկարներով
  • Գունավոր թղթերից մայրիկների համար ծաղիկների պատրաստում

Արդյունքները կհրապարակվեն բլոգում։