Posted in մարզական

Մարզական համագործակցային նախագիծ.

Ժամանակահատված` մայիս

Վայրը՝ Յուրի Բախշյանի այգի

Տևողությունը՝ 30-45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան և  Արևելյան դպրոցների տարրատարիք ճամբարականներ

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում, ծանոթացում ճամբարական ընկերների հետ։

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Անհրաժեշտ մարզական գույք

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։

Կազմակերպիչներ`Շողիկ Սահակյան, Ալլա Անդրեասյան, Սոնա Քեհեյան

Անհրաժեշտ գույք՝ գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կոներ

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Մասնակիցները գալիս են մարզահագուստով։

Արդյունքները՝ բլոգում։

Posted in մարզական

Բակային խաղեր

Բակային խաղերը երեխաների կողմից կազմակերպվող ժամանցային խաղեր են։ Երբեք չպետք է ստացվի այնպես, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով բակային խաղերը որոշակիորեն կորցնեն իրենց հետաքրքրությունը։

Posted in Ստուգատես, մարզական

Մարմնամարզական ստուգատես 2024

Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզասրահ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 2.3 և 2.4 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Օրը՝ հունվար 15
Վայր՝ Դպրոց-պարտեզի մարզասրահ

Մարզիչ՝ Մադլեն Թերզյան

Continue reading “Մարմնամարզական ստուգատես 2024”
Posted in Ճամբար, Նախագիծ, մարզական

էստաֆետային խաղերը երկարացված օրվա ճամբարում

Օրը` 11.01.2024թ.

Վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ

Տևողությունը՝ 1 ժամ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների ճամբարականներ

Համակարգողներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչներ Ալվարդ Անդրեասյան և Աննա Ղազարյան

Continue reading “էստաֆետային խաղերը երկարացված օրվա ճամբարում”
Posted in մարզական

Համադպրոցական մարզական, էստաֆետային խաղերը երկարացված օրվա ճամբարում. մրցույթային երկրորդ օր

Ահա և կայացավ《Համադպրոցական մարզական, էստաֆետային խաղերը երկարացված օրվա ճամբարում》նախագծի երկրորդ խաղը։ Նախագծի բացումն արեցին առաջին դասարանցի ճամբարականներն , իսկ երկրորդ մրցույթային օրն իրենց Առյուծ և Արծիվ թիմերով մրցեցին երկրորդ դասարանի սովորողները։ Թիմերին ոգևորողները այս անգամ չորրորդ և հինգերորդ դասարանցիներն էին։