Posted in Մասնագիտական զարգացման սեմինարներ, Ուսունական ագարակ

Հիպոթերապիա կամ ձիաբուժություն

Հիպոթերապիան`բուժական ձիավարությունը,  մարդու օրգանիզմի վրա ունենում է բիոմեխանիկական ազդեցություն և ամրապնդում է այն։ Ձիավարության ընթացքում մարդու մոտ նկատվում են այնպիսի շարժողական իմպուլսներ, որոնք լինում են քայլքի ժամանակ։ Ձիու մեջքի մկանների բարդ շարժումները ունեն մերսող և թույլ տաքացնող ազդեցություն (ձիու մարմնի ջերմությունը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից) ձիավորի ոտքերի մկանների և փոքր կոնքի օրգանների համար և ակտիվացնում են այստեղ արյան շրջանառությունը։ Քայլքի ժամանակ ձին կատարում է 110 տեսակի տարբեր ուղղության տատանողական շարժումներ, որոնք հաղորդվում են ձիավորին։

Posted in ՈՒսումնական ճամփորդություններ

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»

Մշակույթը և կրթությունը նույն տրամաբանության մեջ են, և մշակույթին վերապահվում է կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երևույթ է, նաև սրանով են պայմանավորված  մեր  իրականացրած ճամփորդությունները։

Continue reading “Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»”
Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 29.04 -03.05

Միասնական ճաշացանկ

Սովորողների ցանկ

Սովորողի ճանապարհում, ուղեկցում միասնական կայանատեղի

Երկուշաբթի

12:00 -12:40` հիպոթերապիայի սեմինար երկարացված օրվա հազմակերպիչների համար

Continue reading “Աշխատակարգ 29.04 -03.05”
Posted in Ուսունական ագարակ

Ձիավարում են երկարացված օրվա ճամբարականները

Ուսումնական ագարակն այն վայրերից է, ուր միշտ սիրով են այցելում բոլոր սովորողները։ Նրանք ձիավարեցին, զբոսնեցին և վայելեցին գարունն իր ողջ հմայքով։ Սիրամարգն բացել էր իր գեղեցիկ պոչը և կարծես ողջունում էր մեզ։

Տեսանյութերը ստորև`

Posted in ՈՒսումնական ճամփորդություններ

Համերգով ուսուցում» նախագծերով ունկնդրելու ենք Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ինտերակտիվ սիմֆոնիան

«Դպրոցական ֆիլհարմոնիա»,  «Համերգով ուսուցում» նախագծերով ունկնդրելու ենք Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ինտերակտիվ սիմֆոնիան։

Մասնակիցներ՝ երկրորդ դասարանների երկարօրյա խումբ

Իրականացման ժամ և օր ՝ ապրիլի 26-ին, ժամը՝ 14։00

Մեկնում՝ 13։15 Բախշյան այգուց

Ժամանում՝ 16:30 Մայր դպրոց

Վայրը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ

Պատասխանատուներ՝ Սեդա Թևանյան, Ալվարդ Անդրեասյան 

Continue reading “Համերգով ուսուցում» նախագծերով ունկնդրելու ենք Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ինտերակտիվ սիմֆոնիան”
Posted in Նախագիծ

Այլընտրանքային թաղարներ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատու՝ Ալլա Անդրեասյան

Վայրը՝ Արևմտյան  դպրոց-պարտեզ, դպրոցի բակ, խմբասենյան

Նախագծի տևողությունը՝ մայիս

Նպատակը և խնդիրներ՝
1. Կրթահամալիրի  Արևմտյան դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ աճեցնել և խնամել թաղարային բույսեր
2. Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը
4. Զարգացնել ստեղծագործական միտքը և կարողությունները
5. Սովորողներին փոխանցել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունները։

Արդյունքում
1. Մեր խմբասենյակում կունենանք սեփական ձեռքերով  պատրաստած թաղարով բույսեր
2. Հոգատար անհատի ձևավորում, ով տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին  
3. Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Posted in ՈՒսումնական ճամփորդություններ

Ճամփորդական տպավորություններ

Ուսումնական ճամփորդությունները շատ կարևոր են յուրաքանչյուր սովորողի ու դասավանդողի համար, որի  ընթացքում սովորողները ձեռք են բերում  ճամփորդական հմտություններ՝ հայրենագիտություն, հայրենաճանաչություն, խոսքի զարգացում, ինքնուրույնություն, ընկերասիրություն, միմյանց օգնելու կարողություն։

Այս անգամ եղանք Ծաղկեվանքում։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում` Արայի լեռան վրա։

Continue reading “Ճամփորդական տպավորություններ”