«Ինքնաշեն ուսուցողական խաղեր» ստուգատեսի շրջանակում ստեղծեցինք խաղ՝ ընթացքում դիտարկելով սովորողների տեխնոլոգիական, լեզվական կարողությունները։
Խաղի ստեղծման համար անհրաժեշտ էր ստվարաթուղթ, ամրացնող թափանցիկ ժապավեն և գունավոր մարկերներ։
Սովորողները ընդգծեցին ստվարաթղթի վրա արդեն նկարած տառերը, ստվարաթուղթը փաթաթեցին թափանցիկ կպչող ժապավենով և սկսեցին խաղալ։ Խաղի ընթացքը՝ տեսանյութում.