Posted in Ստուգատես

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 02. 03. 2023
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Խորհրդատու մասնագետներ՝ Շուշան Ալեքսանյան, Անուշ Դավթյան
Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • Նախագիծն իրականացնելուց մի քանի օր առաջ կայցելենք Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա և տիկին Շողիկի օգնությամբ կընտրենք բույսերի կտրոններ, դասարան-լաբորատորիայի բնագիտական անկյունում կտրոնները կդնենք ջրի մեջ, և յուրաքանչյուր սովորող կհետևի իր ընտրած բույսի կտրոնի արմատակալման ընթացքին:
  •  Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
  • Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
  • Ստուգատեսի օրը նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
  • Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:

Արդյունքը՝

Արդյունքները ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն բլոգում։

Leave a comment