Posted in Ստուգատես

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09. 03. 2023
Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես։

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ նախապես զրուցել մայրիկների մասին․ Ի՞նչ տեսք ունի մայրիկը, պատմել նրա մասին, փորձել նկարագրել։ Խոսել դիմանկարների մասին։ Ի՞նչ է դիմանկարը, ինչպե՞ս են նկարում, ի՞նչ նյութերով կարելի է դիմանկար ստանալ։

Ընթացքը. Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։ Հետո միասին  նախապատրաստում են սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսում են նկարել իրենց մայրիկների դիմանկարները։ Նկարելուց հետո, թղթի վրա ջրաներկի գունավոր կաթիլներ ենք ավեացնում և հյութ խմելու ձողիկով փչում, նկարում մայրիկների մազերը։ Նկսրչությունը դարձնում ենք նաև շնչառական խաղ։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Աշխատանքն ավարտելուց հետո կարգի են բերում աշխատանքային սեղանները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում և կցում սովորողների ձայնագրությունները։

Leave a comment