Posted in Ստուգատես

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 16. 03. 2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ
Պատասխանատուներ` Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Քոլեջի բակի հեծանվուղիներն։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։

Leave a comment